ARMENIAN NATIONAL OPERA AND BALLET THEATRE

2026

SEASON

The pride of the Armenian nation, the Opera theatre, is located at the heart of the capital Yerevan.

No events found
No events found

2025-2026

News

Հունիսի 19-ից 21-ը Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնը կհյուրընկալի Սանկտ Պետերբուրգի աշխարհահռչակ Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնին։ Հյուրախաղերը կազմակերպվում են «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակում, որը կյանքի է կոչվում Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության համառուսաստանյան հյուրախաղային եւ համերգային ծրագրի աջակցությամբ։

Երեւանի հանդիսատեսին կներկայացվի Պյոտր Չայկովսկու անմահ «Քնած գեղեցկուհին» բալետը՝ Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի շքեղ խորեոգրաֆիական մեկնաբանությամբ։

Ներկայացումը համատեղում է դասական բալետի նրբագեղությունը, վառ բեմական ձեւավորումները եւ խոր փիլիսոփայական ենթաշերտը՝ ստեղծելով իսկական տոն արվեստասերների համար։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրիան Ֆադեեւը նշում է, որ երկու տարի առաջ Երեւանում ներկայացված «Քնած գեղեցկուհին» արժանացել էր հանդիսատեսի բացառիկ ջերմ ընդունելությանը։ Նրա խոսքով՝ թատրոնի եւ Հայաստանի մշակութային կապերն ունեն երկարամյա պատմություն, իսկ Լեոնիդ Յակոբսոնի եւ Արամ Խաչատրյանի համագործակցության արդյունքում ստեղծված «Սպարտակ» բալետը դարձել է համաշխարհային պարարվեստի եւ երաժշտական մշակույթի կարեւորագույն արժեքներից մեկը։

Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի թատրոնի հյուրախաղերը Հայաստանի ազգային օպերայի բեմում դարձել են գեղեցիկ ավանդույթ։ Անցյալ տարի Երեւանի հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, իսկ այս տարի կրկին հնարավորություն կունենա վայելելու համաշխարհային բալետային արվեստի լավագույն նմուշներից մեկը։

Այս բացառիկ հյուրախաղերը հանդիսատեսին հնարավորություն կտան եւս մեկ անգամ հաղորդակցվելու բարձրարվեստ դասական բալետին եւ վայելելու միջազգային ճանաչում ունեցող թատերախմբի վարպետությունը՝ Երեւանի գլխավոր մշակութային բեմում։