«ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»
Ներկայացման մասին
«ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
«Հայկական Նոր Տարի և Սուրբ Ծնունդ» խորագրով ներկայացումը հայ ժողովրդի ավանդական Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների, ծեսերի, երգերի և ընտանեկան սովորույթների գեղարվեստական վերակենդանացումն է։
Ներկայացման նպատակն է հանդիսատեսին տեղափոխել հայկականավանդական տոնական միջավայր՝ բացահայտելով մեր նախնիների Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների խորհուրդը, ընտանեկան սովորույթները, ծիսական արարողություններն ու տոնական ուրախությունը։
Ծրագրի ընթացքում կհնչեն շուրջ 35 ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր։ Հատկանշական է, որ դրանցից ավելի քան 25-ը «Արդվին» համույթի կողմից հավաքագրված, մշակված, վերականգնված և բացառիկ կատարողական մեկնաբանությամբ ներկայացվող ստեղծագործություններ են։
Ներկայացումը նախատեսված է ոչ միայն որպես համերգ, այլև որպես հայկական ավանդական տոնակատարության բեմականացված վերակենդանացում՝ երաժշտության, թատերական գործողությունների և ծիսական խորհրդանիշների միջոցով։
Ներկայացման մեջ միավորվում են տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված և սերնդեսերունդ փոխանցված հայկական տոնական ավանդույթները։