Օպերայի շրջայց
Բացահայտեք թատրոնի այն հատվածները, որոնք սովորաբար հասանելի չեն հանդիսատեսին։
Բացահայտեք թատրոնը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր տասնամյակների պատմությամբ և ավանդույթներով այսօր ներկայանում է նոր ձևաչափով։
Այժմ թատրոն կարելի է այցելել ոչ միայն ներկայացումներ դիտելու, այլև հատուկ շրջայցի մասնակցելու համար։ «ՕՊԵՐԱ ՏՈՒՐ» ծրագրի ընթացքում այցելուները կտեսնեն թատրոնի դահլիճները, կուլիսները, երևանյան գեղեցիկ տեսարաններով պատշգամբները և արտադրական արվեստանոցները։
Շրջայցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ թատրոնի սիրված արտիստների և աշխատակիցների հետ։ Սա բացառիկ հնարավորություն է մոտիկից ճանաչելու Երևանի սրտում գտնվող ճարտարապետական այս գլուխգործոցը։
Շրջայցերն անցկացվում են տարբեր լեզուներով։ Մեկ խմբում կարող է լինել նվազագույնը 10 և առավելագույնը 25 մասնակից։
Առցանց շրջայց
Տեղաշարժեք ձախ կողմում գտնվող պատկերը մկնիկով կամ մատով, մեծացրեք տեսարանը և ուսումնասիրեք թատրոնի ինտերիերը 360° ձևաչափով։