Համերգ. Ես սիրում եմ Սուրբ Ծնունդը

Ներկայացման մասին

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

Բելինդա ԴԵՎԻԴՍ — վոկալ

2019 թվականի National Tribute Music Awards մրցանակաբաշխության հաղթող, Ուիթնի Հյուսթոնի երգերի լավագույն կատարողներից մեկը համարվող Բելինդա Դեւիդսի համերգներն աննախադեպ հաջողությամբ են անցնում ամբողջ աշխարհում։

Նրա ելույթները լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։

Վոկալային բացառիկ վարպետության, կատարման անզուգական տեխնիկայի եւ չորս օկտավա ընդգրկող հզոր ձայնի շնորհիվ երգչուհին նոր շունչ եւ հնչողություն է հաղորդում Սուրբ Ծննդյան ամենահայտնի ու սիրված երգերին։

Հարցազրույցներից մեկում Բելինդա Դեւիդսը խոստովանել է, որ Սուրբ Ծնունդն իր ամենասիրելի տոնն է, որն ասոցացվում է մանկության ջերմ հիշողությունների, նվերների, գեղեցիկ զարդարված տոնածառի, ուրախության եւ ընտանեկան ջերմության հետ։

«Ես անչափ սիրում եմ Սուրբ Ծննդյան երգերը։ Դրանք հավերժական դասական ստեղծագործություններ են, որոնք հնչում էին տոների ընթացքում, երբ ես դեռ փոքր էի։ Ցանկացել եմ այդ անմահ մեղեդիները լցնել հոգու ջերմությամբ եւ իմ անձնական հիշողություններով»։

Այս տոնական համերգի ընթացքում Բելինդա Դեւիդսը կկատարի Սուրբ Ծննդյան ամենահայտնի եւ սիրված երգերը՝ All I Want for Christmas, White Christmas, O Holy Night, Santa Baby, Silent Night, Last Christmas, The Christmas Song եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ՝ ստեղծելով տոնական կախարդանքով, ջերմությամբ եւ ուրախությամբ լի անմոռանալի մթնոլորտ։

Համերգի ընթացքում կհնչեն նաեւ Ուիթնի Հյուսթոնի լեգենդար հիթերը «Թիկնապահը» ֆիլմից՝ I Will Always Love You, I Have Nothing, Run to You, որոնք Բելինդա Դեւիդսը կատարում է բացառիկ վարպետությամբ։

Հատուկ հյուրեր՝ Սիմոնե Ռոմանատո եւ Էդվարդ Խաչարյան։

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Մանրամասն