«Ուիթնի Հյուսթոն» շոու
Ներկայացման մասին
«Ուիթնի Հյուսթոն» շոու
Բելինդա ԴԵՎԻԴՍ — վոկալ
Ուիթնի Հյուսթոնի լեգենդար հիթերը։
«Whitney Houston Show»-ի աստղ Բելինդա Դեւիդսը նոր հնչողություն եւ նոր շունչ կհաղորդի Ուիթնի Հյուսթոնի ամենահայտնի հիթերին, այդ թվում՝ I Will Always Love You, I Have Nothing, Run to You, Queen of the Night՝ «Թիկնապահը» ֆիլմից, ինչպես նաեւ I’m Your Baby Tonight եւ I Wanna Dance with Somebody երգերին։
2019 թվականի National Tribute Music Awards մրցանակաբաշխության հաղթող Բելինդա Դեւիդսն իր տպավորիչ ելույթներով գերել է աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին։ Օժտված լինելով չորս օկտավա ընդգրկող բացառիկ ձայնային դիապազոնով եւ վոկալային անգերազանցելի տեխնիկայով՝ երգչուհին անմոռանալի երաժշտական ներկայացում է մատուցում՝ նվիրված բոլոր ժամանակների մեծագույն ձայներից մեկին։
Ուիթնի Հյուսթոնի եւ Բելինդա Դեւիդսի ձայներն ապշեցուցիչ նմանություն ունեն։
«Սա անհավանական է։ Բելինդան երգում է ճիշտ Ուիթնիի պես։ Նրա հիասքանչ ձայնը նոր փայլ է հաղորդում բոլորին հայտնի եւ սիրված երգերին, որոնք նա կատարում է զարմանալի թեթեւությամբ» (Musings & Musicals, 2015)։
Հատուկ հյուրեր՝ Սիմոնե Ռոմանատո եւ Էդվարդ Խաչարյան։
Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։