Վ.Տոլստով «Թամար»

Ներկայացման մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված «ԹԱՄԱՐ» բալետը կներկայացվի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում։

Ներկայացումը Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորումն է։ 

Բալետի գործողությունները ծավալվում են մեր օրերում․ գլխավոր հերոսները ֆոտոլրագրող Արամն ու նկարչուհի Թամարն են, որոնց հանդիպմամբ անցյալից եկող պատմությունը նոր ընթացք է ստանում՝ անդրադառնալով սիրո, ընտրության, հիշողության և անդառնալի կորստի թեմաներին։

Անցյալը դառնում է իրականություն։

Իսկ իրականությունը՝ ճակատագիր։

 

Բեմադրող բալետմայստեր՝ Իլյա Ժիվոյ

Կոմպոզիտոր՝ Վալերի Տոլստով

Մտահղացման և լիբրետոյի հեղինակ՝ Գոշ Սարգսյան

Բեմանկարիչ՝ Արթուր Դուրգարյան

Զգեստների նկարիչ՝ Սոնյա Վարդանյան

Բալետմայստերի օգնականներ՝ Մարիամ Ասլանյան, Վահե Բաբաջանյան

Լուսային նկարիչ՝ Իվան Վասեցկիյ

Լուսային նկարչի օգնական՝ Արտյոմ Գայնանով

Մանրամասն