Գալա համերգ՝ նվ. Գ.Գրիգորյանի 75-ամյ.

Ներկայացման մասին

Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգ

 

Հայ մեծանուն երգիչ և համաշխարհային օպերային բեմի լեգենդ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված տոնական համերգ:

 

Հասմիկ Գրիգորյանի համար այս երեկոն առանձնահատուկ նշանակություն կունենա․ նա առաջին անգամ հանդես կգա նույն բեմում իր հոր մտերիմ ընկերոջ՝ համաշխարհային օպերային բեմի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի հետ, ում Գեղամ Գրիգորյանի հետ տարիներ շարունակ կապել են երկարամյա բարեկամությունն ու ստեղծագործական համագործակցությունը։

Համերգին կմասնակցեն նաև Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Եվգենի Նիկիտինը և Բոգդան Վոլկովը։

Ծրագրում կհնչեն համաշխարհային օպերային դասական ստեղծագործություններ՝ Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Դիրիժորական վահանակի մոտ կլինի Վարդան Գրիգորյանը։

Մանրամասն