«ԲՈՀԵՄ» օպերա

Հունիսի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մեծ պրեմիերա է՝ Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան, բեմադրութուն՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով։

«Բոհեմ» օպերայի երաժշտական ղեկավարն է Դավիդե Մասիլիան/Իտալիա/, դիրիժորն է Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Օրլին Անաստասովը /Բուլղարիա/, բեմադրության եւ զգեստների նկարիչը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանը, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը։

Ներկայացման արտիստական կազմը՝
Միմի՝ Հասմիկ Թորոսյան
Ռոդոլֆո՝ Լիպարիտ Ավետիսյան /ՀՀ վաստակավոր արտիստ/
Մուզետտա՝ Հեղինե Խաչատրյան
Մարչելլո՝ Դավիթ Բաբայանց
Կոլլինե՝ Հայկ Տիգրանյան
Շոնար՝ Գեորգի Առաքելով
Բենուա՝ Զոհրաբ Զոհրաբկյան
Ալչինդորո՝ Բողոս Բիազբեկյան