ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն

   

90-րդ թատերաշրջան

ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք հանդիսացող օպերային թատրոնը: Սա պարզապես մշակութային կառույց չէ, այլ ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ ճարտարապետ Թամանյանի այս գլուխգործոցը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է գլխավոր մրցանակին:

Հայաստանի օպերային թատրոնից են բարձրանում ազգային օպերայի ամեն մի հնչյունը, ազգային բալետի ամեն մի ճախրանքը, բեմի գույները: Նոր Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ շուքով, դասական գեղեցկությամբ, փառահեղ բեմով և ավելի քան 1070 տեղ ունեցող հադիսասրահով, ընդարձակ ճեմասրահներով ու օթյակներով:

Հայաստանի օպերային թատրոնի վարագույրը բացվեց 1933 թվականի հունվարի 20-ին: Հայ ժողովուրդը, որն ուներ թատրոնի երկհազարամյա պատմություն, միայն քսաներրոդ դարում հնարավորություն ունեցավ աշխարհ բերել երաժշտաթատերական արվեստի գագաթը հանդիսացող օպերայի և բալետի թատրոնի պատմության:Այստեղ է ամփոփված հայ երաժշտական կյանքի ամենաշքեղ կենսագությունը: Այն 90 տարուց ավելի դարձել է յուրաքանչյուր հայի զգացմունքների, մտքերի, նվիրական իղձերի սրբազան օջախ, մեր երաժշտական մշակույթի պարծանք, իսկ օտարերկրացիներին Հայաստանը տեսնելու առիթ:

Ներկայումս Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը ապրում է իր զարգացման լավագույն շրջանը: Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Իսկ Հայաստանի օպերային և բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերը: 

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային և բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու համար:

ՄԵՆՔ

No data was found





90-րդ թատերաշրջան

ԱԿԱԴԵԻՄԱ

No data was found