ՕՊԵՐԱ-ԲԱԼ 2023
Հրավիրում ենք ձեզ Օպերային Թատրոն նշելու Ամանորը մեզ հետ:
Օպերա-բալ 2023
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ տարեմուտի գիշերը` 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել Ամանորի տոնական միջոցառում, որն իր բնույթով և ձևաչափով յուրահատուկ ու չկրկնվող կլինի։
Միջոցառումը կունենա դիմակահանդեսի սիրված ձևաչափ` համեմված տոնական այլ էլեմենտներով: Տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 19:00-ին։
Համերգային ծրագիր
- Հայտնի վալսեր
- Դասական հայտնի օպերային արիաներ ջազային մշակումներով
- Բալետային ներկայացումներ
- Հատվածներ ամանորյա ամենահայտնի երգերից
Համերգը տեղի կունենա Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, բալետային թատերախմբի և առաջատար մենակատարների մասնակցությամբ:
Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորը կլինի մաեստրո Կարեն Դուրգարյանը:
Վալս Հանդիսատեսի հետ
Տոնական ծրագիրն իր մեջ կամփոփի հանրահայտ վալսեր, որոնք պրոֆեսիոնալ արտիստների հետ միասին հնարավորություն կունենա պարելու նաև հանդիսատեսը` շուրջ մեկ շաբաթ տևողությամբ համապատասխան դասընթաց անցնելուց հետո։
Վալսին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք: Գրանցվել կարող եք մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը:
Հյուրասիրություն
Համերգից հետո թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում նախատեսված է յուրահատուկ ֆուրշետ։
ԿԱՐԵՎՈՐ է ԻՄԱՆԱԼ
- Երեկոյան հանդերձանքը պարտադիր է
Կանայք՝ երեկոյան զգեստներ
Տղամարդիկ՝ սմոկինգ կամ դասական հագուստ
- Միջոցառման մասնակցության տարիքը՝ 18+
Համերգի տոմսեր՝ 20 000-ից 70 000 դրամ
Վալսի դասընթացների և հյուրասիրության տոմսեր՝ 100 000 դրամ