ՕՊԵՐԱ-ԲԱԼ 2023

Հրավիրում ենք ձեզ Օպերային Թատրոն նշելու Ամանորը մեզ հետ!

Դեկտեմբեր 31

Օպերա-բալ 2023

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ տարեմուտի գիշերը` 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել Ամանորի տոնական միջոցառում, որն իր բնույթով և ձևաչափով յուրահատուկ ու չկրկնվող կլինի։

Միջոցառումը կունենա դիմակահանդեսի սիրված ձևաչափ` համեմված տոնական այլ էլեմենտներով: Իր բնույթով միստիկ ու հետաքրքիր վայրն արդեն իսկ հուշում է այն տրամադրությունը, որը տիրելու է միջոցառման ողջ ընթացքում։ Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի 19:00 և կավարտվի հաջորդ օրը՝ 05:00:

Բացման արարողություն

Հյուրերի համար միջոցառումը կսկսվի Թումանյան փողոցից, որն ամբողջությամբ պատված կլինի կարմիր գորգերով և կունենա համապատասխան ձևավորում։ Հենց այդտեղ էլ հյուրերը կնստեն կառքեր և կմոտենան Օպերային թատրոնին։ Օպերային թատրոնի շենքը կունենա 2023 թվականն ազդարարող տոնական ինքնատիպ պրոյեկցիոն ձեւավորում: Հյուրերը կհայտնվեն Թատրոնի շենքում, որի ճեմասրահում տեղադրված փոքրիկ բեմերի վրա տեղի կունենան ինտերակտիվ բեմադրություններ, որոնցում ներգրավված կլինեն հայաստանյան մի շարք թատերական խմբեր։

Համերգային ծրագիր

  • Հայտնի վալսեր
  • Դասական հայտնի օպերային արիաներ ջազային մշակումներով
  • Բալետային ներկայացումներ
  • Հատվածներ ամանորյա ամենահայտնի երգերից

Համերգը տեղի կունենա Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, բալետային թատերախմբի և առաջատար մենակատարների մասնակցությամբ: Համերգին կմասնակցեն նաև հայտնի հրավիրյալ արտիստներ և երաժիշտներ:

Օպերային թատերախումբ` Գևորգ Հակոբյան, Հովհաննես Այվազյան, Լիպարիտ Ավետիսյան, Հովհաննես Ներսեսյան, Տիգրան Մելքոնյան, Մագդա Մկրտչյան, Մարինե Դեինյան, Նունե Բադալյան և այլոք:

Բալետային թատերախումբ` Սևակ Ավետիսյան, Րաֆֆի Գալստյան, Ռազմիկ Մարուքյան, Սոնա Վարդանյան, Սյուզաննա Փիրումյան, Մերի Հովհաննիսյան և այլոք: Նախատեսվում է հրավիրել նաև միջազգային ճանաչում ունեցող հաղորդավարներ: Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորը կլինի մաեստրո Կարեն Դուրգարյանը:

Նախատեսվում է հրավիրել նաև միջազգային ճանաչում ունեցող հաղորդավարներ:

Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորը կլինի մաեստրո Կարեն Դուրգարյանը:

Վալս Հանդիսատեսի հետ

Տոնական ծրագիրն իր մեջ կամփոփի հանրահայտ վալսեր, որոնք պրոֆեսիոնալ արտիստների հետ միասին հնարավորություն կունենա պարելու նաև հանդիսատեսը` շուրջ մեկ շաբաթ տևողությամբ համապատասխան դասընթաց անցնելուց հետո։

Դասընթացը կանցկացվի հրավիրյալ հայտնի բալետմայստերի կողմից, որը հատուկ կժամանի Հայաստան՝ բեմադրական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Վալսին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք: Գրանցման հայտերը՝ շուտով:

Գրանցման հայտերը շուտով։

Ճաշկերույթ

Համերգային ծրագրից հետո թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում նախատեսվում է իր տեսակի մեջ եզակի հանդիսավոր ճաշկերույթ,որը կուղեկցվի երաժշտական թեմատիկ կատարումներով:

Ճաշկերույթի փաթեթները կներկայացվեն շուտով:

Ազդարարում ենք 2023 թվականը

  • Ուղիղ հեռարձակմամբ պաշտոնական ուղերձների ցուցադրություն պատշգամբներում
  • Հրավառություն
  • Լուսային դրոնների շոու
  • Հյուրասիրություն

Օպերա-Բալ նկուղում

Կեսգիշերն անց և մինչև լուսաբաց թատրոնի նկուղում կշարունակվի տոնական միջոցառումը` հայաստանյան առաջատար բենդերի ելույթներով և հյուրասիրությամբ:

Օպերային թատրոնի նկուղը ողողված կլինի տոնական երաժշտությամբ:

ԿԱՐԵՎՈՐ է ԻՄԱՆԱԼ

  • Երեկոյան հանդերձանքը պարտադիր է

Կանայք՝ երեկոյան զգեստներ

Տղամարդիկ՝ սմոկինգ կամ դասական հագուստ

  • Միջոցառման մասնակցության տարիքը՝ 18+

Տոմսերի վաճառքը՝ շուտով

Կորպորատիվ փաթեթներ՝ շուտով