90-րդ թատերաշրջան

Շրջայց Թատրոնում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր տասնամյակների հարուստ պատմությամբ և ավանդույթներով այսօր ներկայանում է մեզ նորովի: Հայաստանի գլխավոր թատրոն այսուհետ կարելի է այցելել ոչ միայն խաղացանկային ներկայացումների և տարբեր համերգային ծրագրերի օրերին, այլև պարզապես թատրոնում շրջայց կատարելու նպատակով:

Այն ամենն, ինչ չի տեսնում հանդիսատեսը ներկայացումների ժամանակ, այսուհետ հնարավոր է տեսնել` մասնակից դառնալով «ՇՐՋԱՅՑ ԹԱՏՐՈՆՈՒՄ» ճանաչողական ծրագրին: Թատրոնի դահլիճները, հետնաբեմը, երևանյան անկրկնելի տեսարաններ պարգևող պատշգամբներն ու արհեստանոցները բաց կլինեն Ձեզ համար առաջարկվող շրջայցի ընթացքում: Շրջայցի ընթացքում կազմակերպվում են նաև հանդիպումներ թատրոնի երկարամյա աշխատակիցների և սիրված արտիստների հետ: Սա բացառիկ հնարավորություն է Երևանի սրտում գտնվող ճարտարապետական գլուխգործոցը նորովի ճանաչելու համար:

«ՇՐՋԱՅՑ ԹԱՏՐՈՆՈՒՄ» ծրագիրը կազմակերպվում է տարբեր լեզուներով: Մեկ շրջայցի մասնակիցների թիվը նվազագույնը՝ 10, առավելագույնը՝ 25 հոգի, յուրաքանչյուր անձի համար մասնակցության արժեքը՝ 3000 դրամ է:

Շրջայցի տոմսերը կարող եք ձեռք բերել Թատրոնի տոմսարկղերից:

90-րդ թատերաշրջան

Շրջայց թատրոնում