ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

2023-2024

ԽԱՂԱՑԱՆԿ

Հայ ազգի հպարտությունը՝ Օպերային թատրոնը, գտնվում է մայրաքաղաք Երևանի սրտում։

Ջ.Պուչինի «Մադամ Բաթերֆլայ»

21

Նոյեմբեր

Հինգշաբթի

19:00

Ա.Խաչատրյան «Դիմակահանդես»

22

Նոյեմբեր

Ուրբաթ

20:00

Ժ. Բիզե «ԿԱՐՄԵՆ»

23

Նոյեմբեր

Շաբաթ

18:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

02

Դեկտեմբեր

Երկուշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

05

Դեկտեմբեր

Հինգշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ԿԱՐԱՊԻ ԼԻՃԸ»

06

Դեկտեմբեր

Ուրբաթ

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

08

Դեկտեմբեր

Կիրակի

18:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

09

Դեկտեմբեր

Երկուշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

10

Դեկտեմբեր

Երեքշաբթի

19:00

Ա.Խաչատրյան «Դիմակահանդես»

11

Դեկտեմբեր

Չորեքշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

12

Դեկտեմբեր

Հինգշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

13

Դեկտեմբեր

Ուրբաթ

19:00

Ա.Տիգրանյան «ԱՆՈՒՇ»

14

Դեկտեմբեր

Շաբաթ

18:00

Ջ. Վերդի «Օթելլո» օպերա

28

Դեկտեմբեր

Շաբաթ

18:00

Ջ.Պուչինի «Մադամ Բաթերֆլայ»

21

Նոյեմբեր

Հինգշաբթի

19:00

Ժ. Բիզե «ԿԱՐՄԵՆ»

23

Նոյեմբեր

Շաբաթ

18:00

Ա.Տիգրանյան «ԱՆՈՒՇ»

14

Դեկտեմբեր

Շաբաթ

18:00

Ջ. Վերդի «Օթելլո» օպերա

28

Դեկտեմբեր

Շաբաթ

18:00

Ջ. Վերդի «Օթելլո» օպերա

29

Դեկտեմբեր

Կիրակի

18:00

Ջ. Վերդի «Օթելլո» օպերա

30

Դեկտեմբեր

Երկուշաբթի

18:00

Ջ.Պուչինի «Մադամ Բաթերֆլայ»

10

Հունվար

Ուրբաթ

19:00

Ա.Տիգրանյան «ԱՆՈՒՇ»

12

Հունվար

Կիրակի

18:00

Ջ.Պուչինի «ՏՈՒՐԱՆԴՈՏ»

16

Հունվար

Հինգշաբթի

19:00

Ջ. Պուչինի «ԲՈՀԵՄ»

24

Հունվար

Ուրբաթ

19:00

Ժ. Բիզե «ԿԱՐՄԵՆ»

26

Հունվար

Կիրակի

18:00

Ջ.Վերդի «Տրավիատա»

30

Հունվար

Հինգշաբթի

19:00

Ա.Խաչատրյան «Դիմակահանդես»

22

Նոյեմբեր

Ուրբաթ

20:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

02

Դեկտեմբեր

Երկուշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

05

Դեկտեմբեր

Հինգշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ԿԱՐԱՊԻ ԼԻՃԸ»

06

Դեկտեմբեր

Ուրբաթ

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

08

Դեկտեմբեր

Կիրակի

18:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

09

Դեկտեմբեր

Երկուշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

10

Դեկտեմբեր

Երեքշաբթի

19:00

Ա.Խաչատրյան «Դիմակահանդես»

11

Դեկտեմբեր

Չորեքշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

12

Դեկտեմբեր

Հինգշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

13

Դեկտեմբեր

Ուրբաթ

19:00

Ա.Խաչատրյան «Դիմակահանդես»

05

Հունվար

Կիրակի

18:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

08

Հունվար

Չորեքշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

09

Հունվար

Հինգշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ԿԱՐԱՊԻ ԼԻՃԸ»

11

Հունվար

Շաբաթ

18:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

22

Հունվար

Չորեքշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ՄԱՐԴՈՒԿ-ՋԱՐԴՈՒԿԸ»

23

Հունվար

Հինգշաբթի

19:00

Պ.Չայկովսկի «ԿԱՐԱՊԻ ԼԻՃԸ»

25

Հունվար

Շաբաթ

18:00

Համերգ. Ս. Ռախմանինով

31

Հունվար

Ուրբաթ

19:00

2023-2024

Նորություններ

Օպերային թատրոնը մեկնարկում է 92-րդ թատերաշրջանը

 

Սիրելի՛ հանդիսատես,

Ուրախությամբ հայտնում ենք, որ հաշված օրեր անց մեկնարկում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 92-րդ թատերաշրջանը, որի ընթացքում կներկայացնենք արդեն սիրված ներկայացումներ, կհյուրընկալենք համաշխարհային ճանաչում վայելող օպերային աստղ Մարիա Գուլեգինա Մեյթարջյանին, ինչպես նաեւ կունենանք մեծ առաջնախաղ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։

Թատերաշրջանի բացումը կմեկնարկի Արամ Խաչատրյանի անզուգական բալետներով՝ «Դիմակահանդես» եւ «Գայանե»՝ օգոստոսի 29-ին եւ 31-ին։

Սեպտեմբերի 4-ին բեմ կբարձրանա երաժշտական աշխարհի ազատության խորհրդանիշը՝ «Սպարտակ» բալետը՝ Արամ Խաչատրյանի գլուխգործոցներից մեկը, որը մարմնավորում է կոմպոզիտորի ստեղծագործական ամենավառ գծերը․ գրավիչ եւ հիշվող պատկերներ, բազմերանգ տեսարաններ, մեղեդայնություն, որտեղ եվրոպական դասական երաժշտությունը ձուլվում է արեւելյան ինտոնացիաներին։

Ջուզեպե Վերդիի՝ անառակ կնոջ սիրո, հիվանդության, ճակատագրի մասին պատմող «Տրավիատա» օպերան ավելի քան մեկուկես հարյուրամյակ հուզել է եւ շարունակում է հուզել բազմաթիվ ունկնդիրների սրտերը: Օպերային թատրոնում այն կարող եք վայելել սեպտեմբերի 5-ին։ Հաջորդ օրը բեմում կճախրեն Պյոտր Իլյիչ Չայկովսկու կարապները՝ «Կարապի լիճը» բալետում։

Սեպտեմբերի 7-ին Օպերային թատրոնի բեմում կփայլի անզուգական համաշխարհային աստղ Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը՝ Ջակոմո Պուչինիի արքայադուստր Տուրանդոտի դերով։ Օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին դարձյալ կվայելենք սիրելի սոպրանո Մարիա Գուլեգինա Մեյթարջյանի հոբելյանին նվիրված գալա համերգը՝ համաշխարհային երաժշտության գոհարների մատուցմամբ։

Ջակոմո Պուչինիի մեկ այլ հիանալի ստեղծագործություն՝ «Մադամ Բաթերֆլայ» օպերան սեպտեմբերի 12-ին հանդիսատեսին առօրյա գորշությունից կտեղափոխի ազնիվ եւ անձնվեր սիրո, մեծ կրքերի եւ մեծ զոհաբերության ժամանակաշրջան։

«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»,- այսպես է ասել Արամ Խաչատրյանն իր հայտնի ստեղծագործության մասին, որն ակամայից դարձել է իր «այցեքարտն» ամբողջ աշխարհում։ «Գայանե» բալետը թատրոնի բեմում կփայլի սեպտեմբերի 13-ին։

Օպերային արվեստի սիրահարները սեպտեմբերի 14-ին եւ 18-ին հնարավորություն կունենան վայելելու Ժորժ Բիզեի «Կարմեն» եւ Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերաները։

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առիթով բեմադրված «Տուլուզ Լոտրեկ» մյուզիքլը բեմում կլինի սեպտեմբերի 19-ին։

Սեպտեմբերի 26-ին եւ 27-ին բեմ է բարձրանալու թատերաշրջանի առաջնախաղը՝ Էդգար Հովհաննիսյանի եւ Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական համագործակցության գագաթնակետը՝ «Անտունի» բալետը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։

Փոքրիկ հանդիսատեսին կներկայացնենք սիրելի «ՄուկՕպերա» մանկական ներկայացումը սեպտեմբերի 28-ին։ Նույն օրը երեկոյան՝ Արմեն Տիգրանյանի լեգենդար «Անուշը» հանդիսատեսին ինչպես միշտ կհուզի իր թումանյանական հանրահայտ պատմությամբ։

Սիրով սպասում ենք:

ԼԱԲԻՐԻՆԹ

Լաբիրինթ. ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կապված լինի հրեշ Մինոտավրոսի կամ հին եգիպտական տաճարների խճճված՝ ելքի որևէ հույսից զուրկ ուղիների հետ: Ընդհակառակը, երբեմն դրա անցումներում թափառելը կարող է վերակառուցել գիտակցությունը: Հենց դա էլ պատահում է իր դրամատուրգիայով և կոմպոզիցիայով եզակի՝ «պաստիչո» ժանրի «ԼԱԲԻՐԻՆԹ» օպերայի հերոսների հետ։

Օրիգինալ ներկայացում օպերային ժանրում՝ պոստմոդեռնիստական թատրոնի բոլորովին նոր ստեղծագործություն, որը լիովին նոր լիբրետոյի շնորհիվ մեկտեղում է Բախի, Մոցարտի, Ռոսինիի, Դոնիցետիի, Օֆենբախի, Գունոյի, Բիզեի, Չիլեայի, Շարպանտիեի, Սեն-Սանսի, Վերդիի, Կալմանի, Ջենկինսի և շատ այլ կոմպոզիտորների երաժշտությունը:

«ԲԱԼԵՏ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՊՐԵՄԻԵՐԱ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ Ֆրանսիայի Հանրապետության «BALLET PRELJOCAJ JUNIOR» բալետային թատերախումբը` «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն»-ի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ համատեղ կներկայացնեն «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացումը: Ներկայացումն իրականացվում է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Բեմադրող ռեժիսոր և խորեոգրաֆ` Արսեն Մեհրաբյան /ՀՀ վաստակավոր արտիստ/ Ներկայացումը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: