Ժ. Բիզե — Կարմեն

Օպերա 2 գործողությամբ, 4 պատկերով

Առաջին արար

Ա պատկեր

Հրապարակ Սևիլիայում: Զորանոց: Զինվորները դիտում են զբոսնող անցորդներին: Հայտնվում է Միկայելան. նա փնտրում է բացակայող Խոզեին, որը կգա ավելի ուշ, երբ փոխվելու լինի պահակախումբը: Սիրունիկ գեղջկուհին հեռանում է` անպատասխան թողնելով սիրահետող Մորալեսինև զինվորներին:

Պահակախմբի կազմում գալիս է Խոզեն: Կապիտան Ցունիգան հետաքրքրվում է, թե ինչ աղջիկներ են աշխատում հարևան ծխախոտի ֆաբրիկայում: Խոզեին դա չի հետաքրքրում: Նրա սիրտը նվիրված է միայն Միկայելային:

Ֆաբրիկայում ընդմիջում է: Բանվորուհիների հետ, երկրպագուներով շրջապատված՝ գալիս է Կարմենը: Միայն Խոզեն է անտարբեր գնչուհու նկատմամբ: Դա վրդովում է Կարմենին: Նա իբրև մարտահրավեր վարդ է նետում տղային ու հեռանում: Գեղեցկուհին կախարդել է նրան:

Վերադառնում է Միկայելան, որընամակ է բերել Խոզեի մորից, մի քիչ փող ու նաև իր սերը:

Միկայելայի հեռանալուն պես ֆաբրիկայում իրարանցում է սկսվում: Խոզեն բերում է Կարմենին ու հայտնում Ցունիգային, որ նրապատճառով կռիվ է բռնկվել կանանց միջև, և Կարմենը դանակահարել է մեկին:

Մինչ կապիտանը զբաղված է զեկուցագիր պատրաստելով, գնչուհին սիրախաղում է Խոզեի հետ: Եվ` ոչ ապարդյուն: Խոզեն Կարմենին օգնում է փախչել: Փոխարենը իրեն են կալանավորում:

Բ պատկեր

Մաքսանենգներին որպես ապաստան ծառայող պանդոկ: Կարմենը զվարճանում է իր ընկերուհիների հետ: Այստեղ է և Ցունիգան, որին նույնպես հրապուրել է գեղեցկուհին: Նրանից Կարմենը տեղեկանում է, որ իրեն փրկող երիտասարդն անպայման հանդիպման կգա այդտեղ:

Երկրպագուներով շրջապատված` հայտնվում է պանծալի ցլամարտիկ Էսկամիլիոն, որին ևս գրավում է Կարմենի գեղեցկությունը:

Դատարկված պանդոկում մնում են միայն մաքսանենգները, որոնք հրավիրում են Կարմենին միանալ իրենց վտանգավոր գործին: Սակայն վերջինս հակառակվում է.նա Խոզեին է սպասում, որպեսզի հայտնի իր երախտապարտությունը:

Երբ սերժանտը գալիս է, Կարմենն սկսում է երգ ու պարով սիրաշահել նրան: Հնչում է զորանոցային հավաքի կանչող շեփորը, և կարգապահ Խոզեն պատրաստվում է գնալ: Կարմենը մոլեգնում է` մի՞թե զինվորի պարտքը վեր է սիրուց: Խոզեն ցույց է տալիս նրա վարդը, որ բանտում պահել է կրծքին որպես սիրովերհուշ:

Վերադառնում է Ցունիգան և Խոզեին հրամայում գնալ զորանոց. կապիտանն ինքն է հավակնում գեղեցկուհու սիրույն: Մոլեգնած Խոզեն պատրաստ է սպանել նրան: Իրեն էլ արդեն ոչ մի ուրիշ ելք չի մնում, քան հրաժարվել հրամանատարին ենթարկվելուց և միանալ մաքսանենգներին:

Երկրորդ արար

Ա պատկեր

Ծանր ճանապարհից հոգնած մաքսանենգները դադար են առել լեռներում: Խոզեն ոչ մի կերպ չի համակերպվում իր նոր կյանքին: Տղան քնքշանքով է հիշում մորը, իր նախկին անբիծ կյանքը, որին այլևս վերադարձ չկա: Կարմենը, որ նկատել է նրա մռայլությունը, փորձում է խաղաթղթերով գուշակել իր ապագան: Նա իրեն մահ է գուժում:

Մաքսանենգները պատրաստվում են ճամփա ընկնել: Խոզեն մնում է հսկելու նրանց ավարը: Անսպասելի հայտնվում է Միկայելան, որը մաքսանենգների հետքերով գտել է Խոզեին: Նա տխուր լուր է բերել տղային` մահամերձ մոր միակ ցանկությունն է վերջին անգամ տեսնել որդուն:

Մոտիկից կրակոց է լսվում: Խոզեն է կրակել, բայց չի դիպել Էսկամիլիոյին: Ցլամարտիկը խոստովանում է, որ հրապուրված է Կարմենով, և դա է ստիպել իրեն հետևելմաքսանենգներին: Երիտասարդների մենամարտը կարող էր ավարտվելհօգուտ Խոզեի, եթե չմիջամտեր վրա հասած Կարմենը:

Պարտությունը չի դառնացնում Էսկամիլիոյին: Նա վստահ է, որ Կարմենըվերջապես իրենն է և հրավիրում է նրան Սևիլիա, իր հերթական ցլամարտին:

Անսպասելի հայտնաբերված Միկայելան վախվորած հայտնում է, թե ինչու է վտանգավոր քայլի դիմել: Խոզեին խորապես վշտացնում է մոր հիվանդության լուրը և հաղթահարելով սիրո կիրքը, որոշում է հետևել Միկայելային:

Հեռվից հնչում է Էսկամիլիոյի երգը: Կարմենը սիրավառ լսում է նրան:

Բ պատկեր

Բազմությունը ցնծագին ողջունում է ցլամարտիկների երթը: Կարմենի ուղեկցությամբ հայտնվում է Էսկամիլիոն:

Ընկերուհիները հայտնում են գնչուհուն, որ ամբոխի մեջ տեսել են ծպտված Խոզեին: Կարմենը ուշադրություն չի դարձնում նախազգուշացմանը.նրանսպասումենԷսկամիլիոնևնրացլամարտը: Բայցահա հայտնվում է Խոզեն: Նա առաջվա պես սիրում է Կարմենին ու պատրաստ է ներել ամեն ինչ, միայն թե կինըվերադառնա: Բայց գնչուհին անդրդվելի է, նա այլևս չի սիրում Խոզեին, անհաղորդ է նրա աղաչանքին, ու դեն է նետում տղայի նվիրած մատանին…

Խոզեն` անհույս, խելահեղ, դանակահարում է իր… սերը: