Ֆեդերիկո Մոնդելչի և Բասինիա Շուլման

Հայաստանում է աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Մարտի 22-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Համերգային երեկոյի ընթացքում հանդես կգա նաև դաշնակահար Բասինիա Շուլմանը /Ռուսաստան/: Ծրագրում կհնչեն Ռոբերտո Մոլինելլիի, էնիո Մորիկոնեի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից: Համերգային երեկոյի դիրիժորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Ֆեդերիկո Մոնդելչին ներկայումս համագործակցում է Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ՝ այդ թվում նաև Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Երաժիշտը հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանում, ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչիի Հայաստան կատարաց այս այցն առաջինը չէ և, ինչպես վստահեցնում է երաժիշտը, իր համար հայաստանյան բեմում հանդես գալը միշտ էլ առանձնահատուկ կարևորություն է ունեցել :
Միջազգային մրցույթների դափնեկիր Բասինիա Շուլմանը ռուս ամենահայտնի ժամանակակից երիտասարդ դաշնակահարներից է: Նա այսօր մեծ ճանաչում ունի աշխարհում և ներկայանում է ամենահեղինակավոր բեմերում: Բացի մենահամերգներից դաշնակահարուհին ակտիվորեն հանդես է գալիս կամերային ժանրում նույնպես: Բ. Շուլմանը հաջողությամբ համագործակցում է Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ հանդես եկող «Մոսկովյան Վիրտուոզների» և Բորոդինի անվան քառյակի հետ:
 Համերգային երեկոյին մասնակցելու է նաև օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Գնումներ