Օգոստոսի 30-ին Օպերային թատրոնում կայացավ մամլո ասուլիս

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օպոստոսի 30-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս։

Բանախոսներն էին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը, Կարմեն օպերայի բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը և հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկը, օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը:

Մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ Թատրոնի առաջիկա հյուրախաղերին և նոր թատերաշրջանի ծրագրերին:

Գնումներ