Տիգրան Կոնինյան

Ծնվել է 1975թ. մայիսի 4-ին Երևանում: Հաճախել է Երևանի Ա. Բլոկի անվան միջնակարգ դպրոցը, որը ավարտել է 1992թ.-ին:
1993թ-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը, դոցենտ Կոնստանտին Սիմոյանի դասարան և ավարտել 1999թ-ին բարձր առաջադիմությամբ: Նույն թվականին մեկնել է պարտադիր ժամանակավոր ծառայության ԼՂՀ զինված ուժերում:
2003թ.ին ընդունվել է է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն` որպես մեներգիչ, որտեղ աշխատում է մինչ օրս:
2004-2006թթ-ին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի վոկալի բաժնում ,պրոֆեսորներ Սերգեյ Դանելյան և Վալերի Հարությունյան:
2007թ.-ից աշխատում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում:
Իր մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում երգել է մի շարք օպերաներում, այդ թվում` Ա. Տիգրանյանի “Անուշ” (Խաչեղբայր, Սարո), Ջ. Վերդիի “Տրավիատա” (Գաստոն), Ջ, Վերդիի “Աիդա” (Սուրհանդակ), Դոնիցետտիի “Պողիկտոս” (Նեարկո), Բելիննիի “Նորմա” (Ֆլավի), Ջ, Վերդիի “Ռիգոլետտո” (Բորսա), Մոցարտի “Կախարդական սրինգ” (Մոնոստատոս) Տ. Չուխաջյանի “Արշակ Երկրորդ” (Դրաստամատ), Է. Հարությունյանի “Սայաթ-Նովա” (Ծաղրածու), Ջ. Բիզեի “Կարմեն” (Ռեմենդադո), Ա. Տերտերյանի “Երկրաշարժ” (Տղա) և այլն օպերաներում, մասնակցություն է ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերում` մաեստրո Չեքիջյանի գլխավորած երգչախմբի մասնակցությամբ:

Գնումներ