Վոկալիստների 3-րդ միջազգային մրցույթ

Մինսկում տեղի ունեցած վոկալիստների 3-րդ միջազգային մրցույթում Երիտասարդ տաղանդների զարգացման հիմնադրամի հովանավորությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար Լևոն Ջավադյան) մենակատարներից Լուսինե Մակարյանն արժանացել է պատվավոր դիպլոմի, իսկ Տիգրան Օհանյանը գլխավոր մրցանակի:
Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանին շնորհվել է լավագույն կոնցերտմայստերի դիպլոմը:

Գնումներ