Վիլեն Գալստյան

Vilen_Galstyan

Կենսագրություն

Ծնվել է 1941թ. փետրվարի 12-ին, Երևանում:

1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը:

1959-61թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961թ-ից` Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ:

1972-75թթ ղեկավարել է բալետային խումբ և եղել թատրոնի գլխավոր բալետմայստերը:

1974թ.`  «Գայանե», 1976թ.` «Սասունցի Դավիթ» բալետի դերակատար, ռեժիսոր և սցենարի համահեղինակ:

Ներկայացումներով եղել է աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Լավագույն դերապարերից են` Սպարտակ` Խաչատրյանի «Սպարտակ», Բյուրատ, Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք», «Անտունի», Պրոմեթևս` Արիստակեսյանի «Պրոմեթևս», Արքայազն` «Մոխրոտը» և այլն: Նկարահանվել է ավելի քան 60 ֆլմերում: 1969թ. կերտել է Սայաթ-Նովայի դերը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում:

1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմեյստերը: Արժանացել է պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1967թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Ղեկավարել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար:

Գնումներ