Վարսենիկ Ավանյան

IMGP8771 2

Ծնվել է Երևանում: 2002 թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2005 թ.-ին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 2009 թ.-ին  Սանկ Պետերբուրգում մասնակցել է վարպետության դասընթացների:

2003 թ.-ին Մոսկվայում մասնակցել է «Ֆեստոս» երիտասարդական փառատոնին:

2005 թ.-ին մասնակցել է «Մոսկովյան աշուն» փառատոնին:

2006 թ.-ին ելույթ է ունեցել Երևանում անցկացված «Մեկ ազգ, մեկ արվեստ» փառատոնին: Նույն թվականին հանդես է եկել Մոսկվայի երաժշտական տանը:

2009 թ.-ին Կոլումբիայում հանդես է եկել մենահամերգով

2010 թ.-ին ելույթ է ունեցել «Ոսկե Ծիրան» փառատոնի ընթացքում: Նույն թվականին Կիպրոսում  հանդես է եկել մենահամերգով:

2009 թ.-ին հանդես է եկել Քեյթի դերերգով Եդվարդ Սադոյանի «Բարև այնտեղից» ժամանակակից օպերայում:

2010 թ.-ից «Ակուստիկ գույներ» ջազ քառյակի անդամն է:

2013 թ.-ին մենահամերգով հանդես է եկել Գերմանիայում:

2007 թ.-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես մեներգչուհի:

Խաղացանկ

  • Ամներիս – «Աիդա» օպերա, Ջ. Վերդի
  • Էբոլի – «Դոն Կառլոս» օպերա, Ջ. Վերդի
  • Ազուչենա – «Տրուբադուր» օպերա, Ջ. Վերդի
  • Կարմեն – «Կարմեն» օպերա, Ժ. Բիզե
  • Մադալենա — «Ռիգոլետտո» օպերա, Ջ. Վերդի
  • Դալիլա — «Սամսոն և Դալիլա» օպերա, Քամիլ Սեն-Սասի
  • Լոլա — «Կավալերիա Ռուստիկանա» օպերա, Պ. Մասկանի
  • Լյուբաշա — «Ցարի հարսնացուն» օպերա, Մ. Ռիմսկի Կորսակով
  • Օլգա — «Եվգենի Օնեգին» օպերա, Պ. Չայկովսկի
  • Մարֆա — «Խովանշչինա» օպերա, Մ. Մուսորգսկի
  • Մարինա Մնիշեկ — «Բորիս Գոդունով» օպերա, Մ. Մուսորգսկի
  • Փառանձեմ — «Արշակ Բ» օպերա, Տ. Չուխաջյան
  • Ալմաստ – «Ալմաստ» օպերա, Ա. Սպենդիարյան
  • Պոլինա — «Պիկ Թագուհին» օպերա, Պ. Չայկովսկի
  • Ռեքվիեմ, Ջ. Վերդի
  • «Ստաբատ Մատեր» բալետ, Ջ. Պերգոլեզի

 

Գնումներ