Վարպետության դասեր /Դայանա Զոլա/

master classes_02

Ս. թ. հունիսի 5-ից 15-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով թատրոնի մեներգիչների համար վարպետության դասեր կանցկացնի Միացյալ Նահանգներից ժամանած Դայանա Զոլան:

Դայան Զոլան ներկայումս հանդիսանում է Հյուսթոնի Գրանդ օպերայի թատերական խմբի ղեկավար, Մեծ թատրոնի և Մարիինյան թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի գլխավոր խորհրդատու:

Վարպետության դասեր է անցկացրել մի շարք երգիչների հետ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում: Մի շարք վոկալ մրցույթների ժյուրիի անդամ է եղել:

Որպես երգչուհի հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում և այլուր:

Ստացել է մի շարք մրցանակներ արվեստի և գիտության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար:

Գնումներ