«Վահան Թեքեյան» մրցանակին արժանացավ Կոնստանտին Օրբելյանը

orbelian

«Վահան Թեքեյան» մրցանակին արժանացավ
Կոնստանտին Օրբելյանը

Մայիսի 23-ին «Թեքեյան» կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությունը:

Այս տարի բեղուն երաժշտական գործունեության համար «Երաժշտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակին արժանացավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Կ.Օրբելյանը շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության կազմակերպիչներին` նշելով, որ իրեն երջանիկ է զգում, որ կարճ ժամանակահատվածում իր կողմից հայրենիքում իրականացրած գործունեությունը նկատվել և գնահատվում է:

Գնումներ