Ստաբատ Մատեր

Բալետ 1 գործողությամբ

Ստաբատ Մատերի հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Վերնագրի առաջին տողը՝ Ստաբատ Մատեր դոլորոսան է Վշտահար մայրը կանգնած էր: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ երաժշտություններ են գրել. նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բետիստա Պերգոլեզի երաժշտությունն է: Պերգոլեզին դեռ 26 տարեկան էր, երբ 1736 թ.-ին ստեղծեց այս գլուխգործոցը: Բայց նա արդեն հիվանդ էր և ստեղծագործությունն ավարտելուց քիչ ժամանակ անց մահացավ:

Ստաբատ Մատերը մեկ գործողությամբ բալետ է յոթ կանանց համար: Բեմադրության մեջ օգտագործված են ժամանակակից արտահայտչաձևեր՝ ներշնչված հայկական միջնադարյան մանրանկարներից և այլ սուրբ պարերից: Բալետը մտորում է մոր վշտի մասին, որը կորցրել է հարազատ որդուն: Եվ չնայած իր մեծ վշտին մայրն ապրում է՝ գիտակցելով, որ Սերը հավերժ կփոխի մարդկությունը:

Գլխավոր դերերում  3 Մարիամներն են՝Մարիամ Աստվածածինը, Մարիամ Մագդալենացին, Մարիամը՝ Սուրբ Հովհաննեսի մայրը: Յուրաքանչյուր Մարիամի մենապար լի է տարրերով, որոնք հիշեցնում են հայկական միջնադարյան մանրանկարչության պատկերները: Բալետի տրամադրությունը մերթ վշտալի խորհրդավոր է, մերթ զվարթ և լլի հույսով: Այն հավատքի և սիրո ապաքինող ուժն է, որը տանում է մեզ հոգևոր ուղեվորության՝ տառապանքից, վշտից մինչև մխիթարություն, սփոփանք և հավերժ կյանք: