Սյուզաննա Փիրումյան

Pirumyan Syuzanna

Ծնվել է 1983թ. հուլիսի 24-ին, Երևանում:

1992-2001թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում և, դեռևս ուսումնարանը չավարտած Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել Ա. Ադանի «Ժիզել» բալետում (Ժիզել Պա դե դե) դերով: Ուսումնարանը ավարտելուց հետո ընդունվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի դերասանուհի, որտեղ անմիջապես կատարել է գլխավոր դերապարեր:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում`

Ա. Ադանի «Ժիզել» (Ժիզել, Միրթա)

Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Հավերժահարս, Փողոցային պարուհի, Կիտրի)

Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (Ֆրիգիա) «

Ա. Խաչատրյանի Գայանե» (Գայանե)

Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2-րդ ջութակ)

Մ.Մավիսակալյանի, Լ.Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» (Հռիփսիմե)

Ց.Պունիի «Կորսար» (Կորսարի Պա դե դե)

Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (Շուշանիկ)

“Gotan Project” «Տանգո»

Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա)

Պերգոլեզի «Ստաբատ Մատեր» (Սուրբ Մարիամ)

Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ)

Բիզե-Շեդրին «Կարմե-Սյուիտ» (Կարմեն)

Պունի «Դիանա Ակտեոն» (Պա դե դե)

Վիվալդի «Պրիմա Վերա » (Գարուն)

Կատարած բեմադրություններ.

Scorpions:  «Still Loving You» բեմադրություն՝ Սևակ Ավետիսյանի, Սյուզաննա Փիրումյանի

Բեթհովեն «Լուսնի սոնատ» բեմադրություն՝ Սևակ Ավետիսյանի, Սյուզաննա Փիրումյանի

Աշխատել է հետևյալ բեմադրող-խորեոգրաֆների հետ. Մաքսիմ Մարտիրոսյան, Ռուդոլֆ Խառատյան, Վիլեն Գալստյան, Յուրի Գրիգորովիչ, Արմեն Գրիգորյան, Նորայր Մեհրաբյան և Հովհաննես Դիվանյան:

Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում,Սանկտ-Պետերբուրգի «Մարինյան» թատրոնում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեինում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր։

Գնումներ