Սյուզաննա Մելքոնյան

DSC_9173_resized

Ծնվել է Երևան քաղաքում:
1987-1997թ. ընդունվել և ավարտել է Երևանի թիվ 17 վոկալ միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցը:
1997-2002 թ.ընդունվել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը :
2005թ.-ից աշխատել է  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում `որպես մեներգչուհի :
2011 թ.ից համագործակցել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելով Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում ` Տատյանաի դերերգը, Մոցարտի `«Ռեքվիեմ»,Հալաջյանի ՝ «Մեսսա»
և այլ ստեղծագործություններ :
2012 — 2014թ.-ը աշխատել է նաև Վոլգոգրադի երաժշտական թատրոնում `հանդես գալով Վերդիի  «Տրավիատա» օպերայում `Վիոլետտայի դերերգով :
Օպերային խաղացանկում կատարում  հանդես է գալիս Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում `Անուշ, Ջ. Վերդիի  «Տրավիատա» օպերայում `Վիոլետտա, Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում `Տատյանա, Մոցարտի «Կախարդական Սրինգ»  օպերայում `Պամինա, Գիշերային թագուհի, Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում `Ցերլինա, Բիզե «Կարմեն» օպերայում `Միքայելլա ,Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայում `Բաթերֆլայ և այլն :
Գնումներ