Սիրելի՛ գործընկերներ

Սիրելի՛ գործընկերներ,

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և Ա.Խաչատրյանի 115 ամյակին նվիրված Մոսկվայի Մեծ թատրոնում հուլիսի 24-ին տեղի ունեցած Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը բարձր գեղարվեստական մակարդակով կատարելու համար, որն ըստ արժանվույն գնահատվեց հանդիսատեսի կողմից:

Մեր այս ձեռքբերումը բոլորիս, թատրոնի յուրաքանչյուր աշխատակցի բարձր պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ աշխատանքի վկայությունն է:

Կատարողական բարձր վարպետությամբ փայլեցին բալետի մենապարողները, արտիստները, նվագախմբի վիրտուոզ կատարումը պարզապես գերեց բոլորին, իսկ սպասարկող անձնակազմն իր անձնազոհ աշխատանքով կատարեց անհնարինը:

Վստահ եմ, որ մեզ նոր ձեռքբերումներ և հաղթանակներ են սպասվում:

Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ

Գնումներ