Սերգեյ Սարգսյան

Sergey Sargsyan

 

Կրթություն

Ծնվել է 1988 թվականին, Երևանում

 1995-2005թթ. սովորել է թիվ 54 միջնակարգ դպրոցում:

2006-2012թթ. սովորել է Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայում,Եվրոպական իրավունք ֆակուլտետում:

2012-2016թթ. սովորել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողություն բաժնում (ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վ․Հարությունովի դասարան):

2015 թ.-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ:

Համերգներ

2015 թԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մասնակցել է՛՛Չարչարանքներ ըստ Մատթեոսի՛՛ Կոմպոզիտոր Իլարիոն Ալֆեյվ, Դիրիժոր ՌԴ․Վաստակավոր Արտիստ Ալեքսեյ Պուզակով:

2015թ.  «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, որպես մենակատար, համերգային շրջագայություններով մեկնել է Լիբանան:

Խաղացանկ

Ջ․Ռոսսինի «Սեվիլյան Սափրիչ», Դոն Բազիլիո

Ա․Տիգրանյան  «Անուշ» ,Քյոխվա

Ժ․Բիզե «Կարմեն» , Ցունիգա

Ս․Ռախմանինով․ «Ալեկո», Ծեր Գնչու

Վ․Բելլինի «Նորմա», Օրովեզո

Պ․Չաիկովսկի  «Եվգենի Օնեգին», Գրեմին

Ջ․Վերդի «Մակբեթ », Բանկո

Մրցանակներ

2013թ. Նոդար Գաբունիայի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր ,Թբիլիսի,Վրաստան:

2014թ. փետրվար — «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի դիպլոմ, հատուկ մրցանակ Կրասնոդար, ՌԴ:

2014թ. ապրիլ — Դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում, ՀՀ նախագահի  երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր , Երևան, ՀՀ:

Գնումներ