Սարգիս Հովակիմյան

opera 1 (1)

Ծնվել է 1987 թ.-ին, Երևանում: Միջին երաժշտական կրթություն է ստացել Երեվանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:
2003-2009 թ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  ակադեմիական երգեցողության բաժնում, ՀՀ վաստակավոր արտիստ, Միքայել Հովակիմյանի դասարանում, ստանալով օպերային երգչի որակավորում: Բազում համերգներով հանդես է գալիս ինչպես Երևանի, այնպես ել Հայաստանի մյուս քաղաքների համերգասրահներում: 2014թ.-ին մասնակցել է Գոհար Գասպարյանի անվան մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի: 2016 թ.-ից որպես մենակատար է հանդես գալիս Թաթուլ Ալթունյանի անվան Երգի և Պարի վատսակավոր պետական անսամբլում: Օպերային բեմում առայժմ հասցրել է հանդես գալ Ա. Տիգրանյանի ՙԱնուշ՚ օպերայում Պահակի դերերգով և Ալ. Սպենդիարյանի ՙԱլմաստ՚ օպերայում Առաջին և Երրորդ Զորապետերի դերերգով:

 

Գնումներ