«Համաձայնություն» միջազգային մրցանակը «Ազգի հպարտություն» անվանակարգում շնորհվել է ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ

24172735_1207304772703209_3018348961475531176_o

Մոսկվայում կայացավ 4-րդ ամենամյա միջազգային «Համաձայնություն» մրցանակաբաշխությունը:

«Համաձայնություն» մրցանակը հիմնադրվել է 2014 թ. հայկական սփյուռքի ամենախոշոր կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Այս մրցանակը դարձել է եղբայրական բարեկամության, ժողովուրդների և երկրների միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի  աջակցությամբ:

2017 թվականին «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ժողովրդի հպարտություն» անվանակարգում պարգևատրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն գեղարվեստական ղեկավար, Երկակի Գրեմմի մրցանակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը:

Մրցանակը մաեստրո Օրբելյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

 

 

Գնումներ