Ռուբեն Նուրիջանյան

_DSC0593

Կենսագրություն

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 13-ին Շիրակի մարզ գյուղ Թավշուտում:

1975 – 1981 թթ.-ին սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսամնարանը:

1979 թ.-ից աշխատել է կամերային երգչախմբում:

1981-1983 թթ. աշխատել է Ա. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբում:

1988 -1999 թթ. Աշխատել է մի շարք թատրոններում և երաժշտական խմբերում, այդ թվում՝ Օպերային ստուդիա, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Երևանի պետական կամերային թատրոն:

1999 թ.-ից մինչ օրս աշխատում է Ա. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգիչ:

Խաղացանկ

  • Ալֆրեդ – «Տրավիատա» օպերա, Ջ. Վերդի
  • Մանրիկո — «Տրուբադուր»  օպերա, Ջ. Վերդի
  • Ռադամես – «Աիդա»  օպերա, Ջ. Վերդի
  • Խոզե — «Կարմեն»  օպերա, Ժ. Բիզե
  • Սարո – «Անուշ»  օպերա, Ա. Տիգրանյան
  • Տիրիթ – «Արշակ Բ»  օպերա, Տ. Չուխաջյան
  • Պոլիոն – «Նորմա»  օպերա, Վ. Բելլինի
  • Պողիկտոս — «Պողիկտոս»  օպերա, Գ. Դոնիցետի
  • Վոդեմոնտ — «Իոլանդա»  օպերա, Պ. Չայկովսկի
  • Պինկերտոն – «Մադամ Բաթերֆլայ»  օպերա, Ջ. Պուչինի
  • Շահումյան – «Դավիթ Բեկ»  օպերա, Ա. Տիգրանյան
  • Շեյխ – «Ալմաստ»  օպերա, Ա. Սպենդիարյան
  • Տամինո – «Կախարդական սրինգ» օպերա, Մոցարտ

 

 

Գնումներ