Ռուբեն Մուրադյան

Rouben Muradyan

Կենսագրություն

Ծնվել է 1989թ. ապրիլի 14-ին՝Երևանում: 1995-1999թ. սովորելէ Երևանի թիվ 79 միջնակարգդպրոցում: 1999-2007թթ. սովորել է Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանում, 2006-11թթ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում: 2004թ. աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2005թ.-ից  առաջատար մենակատար է:

Խաղացանկ

  • Կոմս Ալբերտ` «Ժիզել»
  • Արմեն` «Գայանե»,
  • Խոսե, տորեադոր` «Կարմեն»
  • Բազիլ` «ԴոնԿիխոտո», Շոպեն` «Շոպենիանա»
  • Վարդան` «Վարդանանք»
  • Սպարտակ` «Սպարտակ»
  • Ժիրի Կիլիանի «Փոքրիկ մահ»
  • Լիզա և Կոլեն «Ռայմոնդա», «Կարապիլիճ»,  «Շելկունչիկ»:

Հյուրախաղեր

Մոսկվայի «Մեծ Թատրոնի» հետ հրավիրվել է հյուրախաղերի ԱՄՆ, որտեղ կատարել է Սպարտակի դերը «Սպարտակ» ներկայացման մեջ: ՀյուրախաղերովհանդեսէեկելԻսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում: 2013 թ.-ինհամագործակցել է Թբիլիսիի Զ. Պավլիաշվիլիի անվան պետական ակադեմիական թատրոնի հետ:

Մրցանակներ

  • 2007թ. մասնակցել է Բրազիլիայի Ջոինվիլի  քաղաքում տեղի ունեցած մրցույթին, որտեղ զբաղեցրել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:
  • 2008թ. Սոչիում մասնակցել է Յ.Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթին, որտեղ զբաղեցրել է 1-ին տեղը և արժանացել ոսկե մեդալի:
  • 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
  • 2016 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
Գնումներ