Ռուբեն Ասատրյան

Ruben

Կենսագրություն

Ծնվել է  1959 թվականին  Երևանում:  1977 թ.-ին ավարտել է  Մ. Միրզայանի անվան  երաժշտական  դպրոցի  ջութակի  դասարան, իսկ  1981-ին  Ա. Բաբաջանյանի  անվան երաժշտա-մանկավարժական  ուսումնարանը: Նույն  թվականին  ընդունվել է  Երևանի  Կոմիտասի անվան  պետական Կոնսերվատորիայի ջութակի դասարանը, ավարտելուց  հետո `  1986 թ  ընդունվել է  օպերային-սիմֆոնիկ  դիրիժորության պրոֆեսոր` Յուրի  Դավթյանի դասարանը:  Կոմպոզիցիա  և   գործիքավորում  է անցել մեծանուն  Ղազարոս  Սարյանի  դասարանում, որի  օգնությամբ  Մոսկվայի կոնսերվատորիայում անցել է դիրիժորության  վարպետության դասընթացներ: Ուսումնառության տարիներին  մասնակցել է մի շարք հանրապետական մրցույթների  և  փառատոների`  արժանանալով  դափնեկրի  կոչման:

Ուսանողական տարիներին կազմակերպել է բազմաթիվ անսամբլներ, հանդես գալով որպես  ջութակահար և դիրիժոր: 1981 թ- ին հիմնել է Երևանի  քաղաքապետարանի  Վերածնունդ  “Renaissance” անսամբլը, որը հետագայում դարձավ կամերային նվագախումբ` տարածելով դասական և ժամանակակից երաժշտություն: 1994 -ին կազմավորել է ՀՊՖՆ – ի մենակատարների անսամբլը` կազմակերպելով համերգներ ` դասական, ժամանակակից և հատկապես հայ կոմպոզիտորների գործերի ընդգրկմամբ: Այս նվագախումբը նկատելի դեր է խաղացել հայ  ժամանակակից երաժշտության տարածման գործում:  2006 –ին  վերականգնել է  ՙ Վերածնունդ ՚ “Renaissance”-ը համալրելով  Հայաստանի  բարձրակարգ երաժիշտներով:

1982-1989  դասավանդել է Ա. Բաբաջանյանի  անվան երաժշտա-մանկավարժական  ուսումնարանում: 1989-ից  ՀՊՖՆ — ի  ջութակահար,  իսկ  1999-ից  մինչ  օրս  ՀՊՖՆ-ի  դիրիժոր:

2003-ից  Ռուբեն  Ասատրյանը  հանդիսանում է նաև  Ալ. Սպենդիարյանի անվ. ազգային  օպերայի  և  բալետի  պետական  ակադեմիական  թատրոնի   դիրիժոր:  Բացի  դասական  օպերաների, բալետների  ղեկավարումից`  Վերդի ՝ Տրավիատա»,  «Տրուբադուր»,  Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ» և այլն,  իրականացրել է  նորագույն  օպերային  պրեմիերա :

Հայաստանի  մշակույթի  նախարարության  հանձնարարությամբ և  աջակցությամբ, 2008 թվականին իբրև բեմադրող դիրիժոր իրականացրել է  Ավետ  Տերտերյանի   «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան:

Իբրև  սիմֆոնիկ դիրիժոր  իրականացրել է  բոլոր  դարաշրջանների  համաշխարհային  դասականների համերգային կատարումներ ` Բախ,  Բեթհովեն,  Չայկովսկի, Բրամս, Բրուկներ. Մալեր  և  այլն:  Սակայն  իր  գործունեության  մեջ  մեծ տեղ է հատկացնում  և  շատ  կարևորում  բոլոր  դարաշրջանների հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին:

Հայ հեղինակների 240-ից  ավելի  ստեղծագործությունների  շարքում  մեծ  տեղ  են  գրավում 1-ին կատարումները:

2011-ին  Արամ  Սաթյանի  հեղինակային  համերգում,  ղեկավարել է  նորաստեղծ «Փոքրիկ Ցախես»  օպերայից հատվածներ, և  հեղինակի մի շարք այլ գործեր:

1995-ին Ավետ  Տերտերյանին նվիրված  հիշատակի  համերգ,  հեղինակի 1-ին սիմֆոնիան, և  Տերտերյանին  նվիրված, Սուրեն Զաքարյանի  ու  Ռուբեն Սարգսյանի նոր ստեղծագործությունների ընդգրկմամբ:

1998-ին    Վահրամ Բաբայան հեղինակային փառատոնի  բացման համերգ,

5-րդ, 6-րդ  սիմֆոնիաներ,  ջութակի և թավջութակի կոնցերտի պրեմիերա :

1999-ին Աշոտ Բաբայանի 2 թավջութակի կոնցերտի պրեմիերա: Երիտասարդ  կոմպոզիտոր Գևորգ  Հովհաննիսյանի  ՙ սիմֆոնիետտա ՚ ստեղծագործության պրեմիերա:

Մոտ  50  Հայ  կոմպոզիտորների  ստեղծագործությունների պրեմիերաներ:

Այս  ստեղծագործությունների մի մասը նաև  ձայնագրվել է:

2001-ի Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի շրջանակներում իրականացրել է 4  համերգներ , այդ թվում`   սեպտեմբերի 23-ին «Սիրեցեք Զմիմյանս» թաթերականացված մեծ համերգը  մարզա-համերգային համալիրի մեծ դահլիճում:

2002  թվականից  դասվանդում  է  Երևանի   Կոմիտասի  անվ. պետական  կոնսերվատորիայում` օպերային-սիմֆոնիկ  դիրիժորություն  և  նվագախմբային վարպետություն առարկաներ: Բազմաթիվ  ավարտած  ուսանողներ այսօր  հանդիսանում են Հայաստանի  նվագախմբերի  առաջատար երաժիշտներ ,  մի մասն էլ գործում են արտերկրում : Վերջերս  նրա  սաներից  Րաֆֆի  Միքայելյանը,  որը  ղեկավարում է ՛փարոս՚ երգչախումբը ,  Սլովակիայում  կայացած միջազգային  մրցույթում  արժանացավ դափնեկրի կոչման:  2013թ.  Մայր  աթոռ  Սուրբ   Էջմիածնի  «Գևորգյանե  հոգևոր  ճեմարանի  դասախոս, ճեմարանի  արական  երգչախմբի  ղեկավար: 2013 թ. Ապրիլին  Տիգրան  Մանսուրյանի  հեղինակային  համերգ  Վրաստանի  ազգային սիմֆոնիկ նվագախմբի  ընկերակցությամբ:

Եղեռնի  100-ամյակին  նվիրված  մի շարք  համերգներ  ՀԱՖՆ-ի  ընկերակցությամբ,  իսկ   մայիսի  16-ին  Հունաստանի  «Պառնասոս»  համերգասրահում :

2015 թ-ի  հունիսից  Երևանի   Կոմիտասի  անվ. պետական  կոնսերվատորիայի Վոկալ-Տեսական  ֆակուլտետի  դեկան:

Հյուրախաղեր

  • 2003-ին  Արամ  Խաչատրյանի 100-ամյակին նվիրված  տարվա   մի շարք  համերգներ՝ հունվար ամսին Արաբական  Միացյալ Էմիրություններ ՀՊՖՆ-ի  հետ :
  • Հունիս  ամսին`  Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի  ակադեմիական  սիմֆոնիկ  նվագախմբի կազմակերպած  փառատոնի  բացման  համերգը  ծրագրում՝ Արամ Խաչատրյան:
  • 2003-ի  հոկտեմբերին Հյուրախաղեր  Ամերիկայի  Միացյալ Նահանգներում:
  • 2006-ին  Հայաստանի տարին Ռուսաստանում  և  Առնո Բաբաջանյան  85-ամյակ, համերգ  Սոչի քաղաքի  սիմֆոնիկ նվագախմբի հետ :
  • 2009-ին Եվրոպական  երիտասարդ  կոմպոզիտորների  մրցույթի  փակման  գալա համերգ`  Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի  հետ:
  • 2011 սեմտեմբեր` «Արվեստը ինչպես կեցության նորացման միջոց» Ուլյանովսկ քաղաքում  տեղի ունեցած միջազգային փառատոնի փակման համերգին  Հայաստանը  ներկայացնող մասնակից  դիրիժոր , համերգի ծրագրում հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ:
  • 2011  հոկտեմբերի 7-ին  համերգ  Լիբանանի  ֆիլհարմոնիկ նվագախմբի  հետ ծրագրում հայ  կոմպոզիտորների ստեղծագործություններ,  նվիրված  հայաստանի անկախության  20-ամյակին:
  • 2004-2005  թթ. Արաբական Միացյալ Էմիրություններ-ում  կայացած միջազգային մրցույթի  հանձնաժողովի անդամ: Հայաստանի 5 երաժիշտներ` 2 ջութակհար, 2 դաշնակահար, 1 թավջութակահար   ստացան դափնեկրի  կոչում:
  • Մեծ տեղ է հատկացնում  երիտասարդ սերնդի  դաստիարակման գործին: Անցած տարիներին բազմաթիվ  երիտասարդ և պատանի երաժիշտներ  են  ելույթ ունեցել  ՀՊՖՆ-ի    հետ  նրա ղեկավարությամբ :
  • Ղեկավարել է Արամ Խաչատրյանի  անվան  միջազգային մրցույթի  3  ֆինալային տուրերը  և գալա համերգը:

Մրցանակ

Հայաստանի  Հանրապետության Արվեստի վաստակավոր գործիչ:

 

Գնումներ