Ջոն Ֆիշերի վարպետության դասերը

DSC_8876

Ջոն Ֆիշերի վարպետության դասերը Օպերային թատրոնում Հունիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցակցվել են Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ, դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և պրոդյուսեր Ջոն Ֆիշերի վարպետության դասերը թատրոնի արտիստների համար: Ի՞նչ է ակնկալում 21-րդ դարի հանդիսատեսը՝ այցելելով օպերային ներկայացման։

Ջ. Ֆիշերի կարծիքով, հանդիսատեսը ցանկանում է տեսնել մշակված, հետաքրքիր, խարիզմատիկ ներկայացումներ, գեղեցիկ էներգիայով ու գերող երգով: Շատ ազդեցիկ և համոզիչ դրամատիկ կատարումը, նրա խոսքով, նույնպես սպասված է: Ջոն Ֆիշերը մեծ ճանաչում ունի երաժշտական աշխարհում։ Նա եղել է Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 2006-2011թթ.՝ Ուելսի ազգային օպերայի (WNO) գործադիր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Աշխատել է որպես օպերային ձայնագրությունների պրոդյուսեր Deutsche Grammophon-ում և Decca Records-ում։

Առաջիկա օրերին Օպերային թատրոնում կիրականացվեն աշխարհահռչակ արտիստներ Հովարդ Վատկինսի և Դայանա Զոլայի վարպետության դասերը:

Գնումներ