«Չայկովսկի գալա» Օպերային թատրոնում

«Չայկովսկի գալա» Օպերային թատրոնում Ա. Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 17-ին, ժամը՝ 19:00-ին, տեղի կունենա «Չայկովսկի գալա» համերգային մեծ երեկոն: Դիրիժորական վահանակի մոտ կլինի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Բադալյանը /սոպրանո/, Քրիստինե Սահակյանը /մեցցո-սոպրանո/, Առնոլդ Քոչարյանը /բարիտոն/, ինչպես նաև Ինգա Կարապետյանցը /մեցցո-սոպրանո/, Սիրանուշ Գասպարյանը /սոպրանո/, Տատյանա Տրենոգինան /սոպրանո/, Տիգրան Օհանյանը /տենոր/: Այդ օրը Հայաստանում առաջին անգամ կկատարվի Պ. Ի. Չայկովսկու «Մոսկվա» Կանտատը, որը հեղինակը գրել է 1883 թվականին՝ Ալեքսանդր 3-րդի թագադրման արարողության համար: Ստեղծագործության տեքստի հեղինակը Ապոլլոն Մայկովն է: Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն նաև Պ. Ի. Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի նախերգանքը, Իոաննայի մեներգը՝ «Օռլեանի կույսը» օպերայից, Խեղկատակների պարը՝ «Ձյունանուշիկը» օպերայից, «Վոյեվոդա» օպերայի նախերգանքը և այլ ստեղծագործություններ: Տոմսերը վաճառվում են օպերային թատրոնի տոմսարկղում:

Գնումներ