ՇՈՊԵՆԻԱՆԱ

Բալետ 1 գործողությամբ

«Շոպենիանան» Ֆրեդրիկ Շոպենիերաժշտության հիման վրա ստեղծված բալետային սյուիտ է: Բալետը չունի կոնկրետ, զարգացող սյուժետ: Այս սյուիտի պարերում պլաստիկ կերպարների լեզվով արտահայտված են Շոպենի երաժշտությանը հատուկ տրամադրություններ, ռոմանտիկ երազկոտությունից և մելամաղձոտ տխրությունից մինչև պայծառ, լուսաշող ուրախությունը: Պարը, հետևելով Շոպենի մեղեդուն, բացում է հանդիսատեսի առջև կոմպոզիտորի պոետիկ աշխարհը:

«Շոպենիանայի» առաջին տարբերակը, որը 1906թ. ստեղծել է բալետմայստեր Մ. Ֆոկինը, ոչ մի ընդհանուր բան չունի այժմյան «Շոպենիանայի» հետ: «Շոպենիանայի» այժմյան բեմադրությունը ծնվեց 1908-1909 թվականներին: Այստեղ Ֆոկինը, հրաժարվելով իր նախնական գաղափարից՝ մեկուսական, սյուժետային պարեր բեմադրել Շոպենի պիեսների համար, ստեղծեց ոճաբանական իմաստով ամբողջական խորեոգրաֆիկ կոմպոզիցիա:

Միայն տիրապետելով բալետային տեխնիկայի բոլոր հարստություններին, բալետմայստերը կարող էր ստեղծել տարրեր, որոնք աչքի ընկնեին այդպիսի ազնիվ պարզությամբ և նրբագեղությամբ:

«Շոպենիանայում», ամեն ինչ տրամաբանորեն ենթարկված է երաժշտական մտքին և իմաստին: Եվ հենց դրանում է Ֆոկինի արժանիքը:

«Շոպենիանայի» նշանակությունը համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ շատ մեծ է: Նա հնարավորություն տվեց բալետմայստերներին օգտագործել բալետային ներկայացումներ կլասիկ երաժշտական ստեղծագործություններ, որոնք նախորոշված չէին արտահայտվելու պարի միջոցով: