Նվիրատվություն օպերային թատրոնին

Ս.թ. հուլիսի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն կատարած այցելության ընթացքում Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանը բալետային թատերախմբին հանձնեց «Canadian Opera Company» –ի աշխատակցուհի տիկին Սեդա Նիգոսյանի նվիրատվությունը՝ պուանտներ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը՝ ի դեմս թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի, իր խորին երախտագիտությունն է հայտնում տիկին Սեդա Նիգոսյանին Հայաստանի օպերային թատրոնի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և թանկարժեք նվիրատվության համար:

Գնումներ