Նունե Բադալյան

_DSC1431

Նունե Բադալյանը ծնվել է Երևանում:

1989-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը:

1992-ին ավարտել է ասպերանտուրան:

1996-ին Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին արժանանալով դիպլոմի և նույն թվականին առաջին մենահամերգն է ունեցել Մոսկվայում` Ռախմանինովի անվան համերգասրահում:

Հրավիրվել է Հայաստանի Ֆիլարմոնիկ նվագախմբի կողմից, կատարել է Բրամսի «Ռեքվիեմը», Հենդելի «Մեսայան», Շտրաուսի «Վերջին Չորս Երգերը»:

Հայաստանի Ազգային Կամերային նվագախմբի հետ կատարել է Մոցարտի «Ռեքվիեմը», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայն, Բրիտտեննի “Les Illuminatiosn”: Տվել է մի շարք մենահամարգներ Համբուրգում, Նյու Յորքում, Բոստոնում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և Սան Դիեգոում:

1999-ին ընդունվել է Հայաստանի Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն: 2001-ին մենահամերգով ելույթ է ունեցել Լոնդոնի St. John Smith Square-ում, նույն թվականին նաև սեպտեմբերին:

2002-ին երգել է Միքաելլայի դերերգը «Կարմեն» օպերայից Ֆրանսիայի Կայն-սյուղ-Մեղ քաղաքում:

2003-ին Հայաստանի օպերային ատրոնի հետ միասին հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում Ադալջիզայի դերերգով Բելլինիի «Նորմա» օպերայից:

2005-ին հրավիրվել է երգելու Բրիտտենի «Պատերազմի Ռեքվիեմը»

Canterbury Festival, Մեծ Բրիտանիայում Canterbury Festival նվագախմբի և երգչախմբի հետ Ռիչարդ Քուքի ղեկավարությամբ:

Մենահամերգով հրավիրվել է նաև Պարսկաստան. Նունե Բադալյանը կատարել է Վիոլետայի դերերգը Ջ. Վերդիի ՛՛La Traviata՛՛ օպերայից,

Պամինայի դերերգը Մորցարտի Կախարդական Սրինգ օպերայից, Իոլանտայի դերերգը Չայկովսկու Իոլանտա օպերայից, Անուշի դերերգը Տիգրանյանի Անուշ օպերայից, Չիո –Չիո- Սանի դերերգը Պուչիննիի Մադամ Բատերֆլայ օպերայից: մասնակցել է Պուչինիի Il Tabarro օպերայի ձայնագրությանը (Ջիորջետտա): Ունեցել է մի շարք համերգներ Վրաստանում, Միացյալ Արաբական Էմիաթներում, Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Ժենեվում, Աթենքում, Սալոնիկում, ինչպես նաև Կիպրոսում, Լիբանանում:

Մայիսի 28-ին 2014թ.-ին Նունե Բադալյանը արժանացել է ՀՀ Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

Գնումներ