Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային

2018 թվականի հուլիսի 19-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվում է և շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային: Մարումը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը կհաջորդի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը: Կոմպոզիտոր Տ.Չուխաջյանի անկրկնելի երաժշտության և դրամատուրգ Թովմաս Թերզյանի երկլեզու լիբրետոյով 150 տարի առաջ ազդարարվեց «Արշակ Բ» օպերայի ծնունդը: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հրավերով ներկայացմանը կմասնակցի անվանի օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: Բեմում կլինի նաև նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Հարություն Արզումանյանը: Գլխավոր խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը, ռեժիսորը՝ Մարինե Սարգսյանը, նկարիչը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիշա Սահակյանը:

Գնումներ