Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային

2018 թվականի հուլիսի 19-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի մարման և շրջանառության մեջ դրվելուն նվիրված հանդիսավոր արարողությունը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից:

Փոստային բացիկի ձախ հատվածում ներկայացված է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գիշերային լուսանկարը:

Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը՝ նշանավոր օպերային արտիստներ Բարսեղ Թումանյանի և Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ:

ԱՐՇԱԿ Բ՝ Բարսեղ Թումանյան /ՀՀ ժող.արտիստ/
ՕԼԻՄՊԻԱ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՓԱՌԱՆՁԵՄ՝ Վարսենիկ Ավանյան
ՏԻՐԻԹ՝ Սարգիս Աղամալյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՆԵՐՍԵՍ՝ Պողոս Բեազբեկյան
ՎԱՍԱԿ՝ Զոհրաբ Զոհրաբյան
ԴՐԱՍՏԱՄԱՏ՝ Տիգրան Կոնինյան
ՍՊԱՆԴԱՐԱՏ՝ Գևորգ Մաղաքյան

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Բեմադրիչ՝ Գեղամ Գրիգորյան /ՀՀ և ԼՀ ժող.արտիստ/

Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան /ՀՀ վաստ.արտիստ/

Նկարիչ՝ Գրիշա Սահակյան /ՀՀ արվեստի վաստ.գործիչ/

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝
Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտիստ/

Գնումներ