ՄՐՑՈՒՅԹ !!!

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Մ Ր Ց Ո Ւ Յ Թ Ի  Մ Ա Ս Ն Ա Կ Ց Ո Ւ Թ Յ Ա Ն

2018 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 10:00-ին, ՀՀ, ք. Երևան, Թումանյան 54 հասցեում գտնվող «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կանցկացվի նվագախմբի ջութակահարների խմբում առկա 1 (մեկ), ալտահարների խմբում՝ 1 (մեկ) և թավջութակահարների խմբում՝ 2 (երկու) թափուր հաստիքները լրացնելու մրցույթ հետևյալ ծրագրով.

Ջութակահարներ և ալտահարներ՝

  • Յ. Ս. Բախի Սոնատներից կամ Պարտիտներից, 2 մաս
  • Կոնցերտ — /Ι կամ ΙΙ, ΙΙΙ մասեր/, կամ այլ մեծ կտավի ստեղծագործություն,
  • Նվագաբաժինների թերթից ընթերցում.

Թավջութակահարներ՝

  • Յ. Ս. Բախի Սյուիտներից 1-ից մինչև 6-ը, 2 մաս
  • Կոնցերտ — /Ι կամ ΙΙ, ΙΙΙ մասեր/, կամ այլ մեծ կտավի ստեղծագործություն,
  • Նվագաբաժինների թերթից ընթերցում.

Ցանկացողները կարող են դիմումները ներկայացնել թատրոնի անձնակազմի կառավարման բաժին մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ: Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև անձնագիր:

Հեռ.՝ +374 (10) 52 79 62

Գնումներ