Մշակութային կանգառ

Բոլոր տոմսերը վաճառված էին, իսկ վերջում հանդիսատեսը եկել էր կուլիսներ

Էջմիածնում «Անուշ» օպերայի ներկայացումից հետո բազմաթիվ հանդիսատեսներ էին հասել կուլիսներ՝ իրենց շնորհակալությունը հայտնելու արտիստներին։ Մարդիկ Էջմիածնի մշակույթի տուն էին եկել Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերից նաև։ Ներկայացումից առաջ բոլոր տոմսերը վաճառված էին։
Սա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հյուրախաղն էր՝ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում։
«Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին լինելու են Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում:

Գնումներ