Միջազգային բալետային մրցույթ

Ս.թ. մարտի 22–ից 26–ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել միջազգային բալետային մրցույթ, որին մասնակցել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Վահագն Մարգարյանը: Հայաստանը ներկայացնող մասնակիցը մրցույթում զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով խստապահանջ ժյուրիի բարձր գնահատականին: Վահագն Մարգարյանը մի շարք հրավերներ է ստացել նաև բալետային հեղինակավոր այլ փառատոների և մրցույթների կազմակերպիչներից:

Գնումներ