Մետաքսի ճանապարհ. ծաղիկների անձրեվ խորագրով համերգը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում

DSC_7901

ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդա­­կան Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազ­գա­յին ակա­դե­միական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցութ­յամբ տեղի ունեցավ Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը:

Համերգը նվիրված էր Հայաստանի Հանրա­պե­տության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պետության միջև դիվանագիտա­կան հարաբերությունների ­ հաստատման 25-ամյակին: Հոբելյանական երեկոյին ելույթ ունեցան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլուն: Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին և ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները: Համերգային ծրագրի ընթացքում ներկայացվեցին պարային ներկայացումներ, երաժշտա­կան և գործիքային կատարումներ:

Համերգից  առաջ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, գլխավոր պրոդյուսեր Արթուր Ղուկասյանը, մենեջմենթի և PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանը հանդիպեցին  Գանսյու նահանգի Դունհուան քաղաքի երգի պարի անսամբլի ղեկավարի և նահանգի մշակույթի բաժնի ղեկավարի հետ` թատրոնների միջև հետագա համագործակցության նպատակով: Հանդիպան ընթացքում  ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ:

 

 

Գնումներ