Մարիա Դիվանյան

Divanyan Maria

Կենսագրություն

Ծնվել է 01.10.1974թ. Երևանում: 1984թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին: 1992թ. գերազանցությամբ ավարտել է ուսումնարանը (դասատու` Լ.Վ.Սեմանովա): 1991թ. աշխատում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասանուհի: 1993թ. հանդես է գալիս որպես բալետի մենապարուհի:

Խաղացանկ

  • Միրթա՝ «Ժիզել», Ա.Ադան
  • Կիտրի, փողոցային պարուհի, հավերժահարս` «Դոն Կիխոտ», Լ.Մինկուս
  • Գայանե` «Գայանե», Ա.Խաչատրյան
  • Կարմեն` «Կարմեն-սյուիթ», Բիզե-Շեդրին
  • Դեզդեմոնա, Էմիլիա` «Մավրիպավանա», Հ.Պյորսել
  • Էգինա` «Սպարտակ», Ա.Խաչատրյան
  • Մազուրկա` «Շոպենիանա», Ֆ.Շոպեն
  • Կրակիքրմուհի` «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Մ. Մավիսակալյան-Լ.Ճգնավորյան
  • Փերի` «Մոխրոտիկ», Ս.Պրոկոֆև
  • «Տանգո», Ա.Պիացոլա
  • «Հավերժություն», Ա.Խաչատրյան
  • Տիկին Կապուլետ` «Ռոմեո և Զուլիետ»
  • «Շչելկունչիկ», «Էսմերալդա», «Պախիտա» բալետներից դերեր և համերգային համարներ՝ Բալանշինի, Բրյանցևի բեմադրությամբ:

Հյուրախաղեր

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Արաբական Էմիրություններում և այլն:

Մրցանակներ

2009թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է «Մովսես Խորենացի» շքանշանի:

ՀՀ վաստակավոր արտիստ

Գնումներ