Մամլո ասուլիս Օպերային թատրոնում | օգոստոսի 30-ին՝ ժամը 12:00-ին

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում
տեղի կունենա մամլո ասուլիս:

Բանախոսներն են Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը, բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը և հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկը:

Մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի Թատրոնի առաջիկա հյուրախաղերին և նոր թատերաշրջանի ծրագրերին: Լուսաբանման նպատակով հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Գնումներ