Ճանաչողական շրջայց օպերային թատրոնում

Փետրվարի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մշակույթի պետական քոլեջի սաների համար կազմակերպվեց ճանաչողական շրջայց:
Գրեթե մեկ ժամ տևած շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան թատրոնի հարուստ պատմությանը, եղան ճեմասրահներում, օթյակներում, պատշգամբներում, փորձասենյակներում և հետնաբեմում:
Ճանաչողական շրջայցի ընթացքում ուսանողները զրուցեցին թատրոնի ստեղծագործական անձնակազմի անդամների հետ, ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերը:
Օպերային թատրոն կատարած այցելության ավարտին ուսանողները ներկա գտնվեցին Ջ. Պուչչինիի «Տոսկա» օպերայի հերթական ներկայացմանը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօրինակ ճանաչողական շրջայցերը տարվա ընթացքում շարունակական կլինեն՝ նպաստելով ապագա հանդիսատեսի ձևավորման, ինչպես նաև թատրոնի նկատմամբ երիտասարդ հանդիսականների հետաքրքրությունը մեծացնելու գործին:

Գնումներ