Հովհաննես Ներսեսյան

13487633_869817909788731_463155618_n

Կրթություն

1993-2000թթ. սովորել է թիվ 51 միջնակարգ դպրոցում:

2000-2003թթ. սովորել է Երուսաղեմի հայկական ժառանգավորաց վարժարանում:

2011-2015թթ. սովորել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողություն բաժնում (ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Գ. Հակոբյանի դասարան):

2014 թ.-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ:

1997 թ.-ից հոգևոր ծառայաություն է մատուցում Արարատյան Հայրապետական Թեմում:

2009 թ.-ից հոգևոր ծառայաություն է մատուցում Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես սարկավարգ:

Համերգային գործունեություն

2014 թ.-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ:

2015թ. հուլիսին Ստեփանակերտում /ԼՂՀ/ մասնակցել է Լյուբով Կազարնովսկայայի վարպետության դասընթացներին:

2015թ. հուլիսին Սլովենիայի Պիրան քաղաքում մասնակցել է «Ձայն և ջութակ» միջազգային  փառատոնին:

2015թ. ապրիլին Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին:

2015թ. հունվարին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մասնակցել է ՌԴ ժողովրդական արտիստուհի Լարիսա Գերգիևայի վարպետության դասընթացներին:

2014թ. հոկտեմբերին, 2015թ. փետրվարին, մայիսին, հունիսին, Սանկտ Պետերբուրգում, վարպետության դասընթացներ է վերցրել «Մարինյան» թատրոնին կից «Երիտասրդ օպերային երգիչների» ակադեմիայում:

2014թ. հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայում, «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, մասնակցել է «Հայաստանի ականավոր ձայներ» խորագրով գալահամերգին:

2013թ. Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում հանդես է եկել  Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայում:

2013թ. սեպտեմբերի 1-ին,   Շուշիում /ԼՂՀ/ հանդես է եկել  Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերայում, մարմնավորելով Թորոսի կերպարը /պրեմիերա/:

2013թ. հոկտեմբերի 10-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Վերդիանա» փառատոնի շրջանակներում, կատարել է   Ջ. Վերդիի Ռեքվիեմը:

2013թ. հունիսին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մասնակցել է աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի վարպետության դասընթացին:

2013թ.  Նարեկացի արվեստի միությունում մասնակցել է , ՀՀ-ում ռուս համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված, Պ. Շալյապինի 140-ամյակին նվիրված համերգին:

2012թ. դեկտեմբերին, Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում,  համերգային կատարմամբ հանդես է եկել Ռ. Ալթունյանի հեղինակած «Մատյան Ողբերգության» բալետ-օռատորիայում:

Մրցանակներ

2015թ. հունվար — Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների                   9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր , Տիխվին, ՌԴ:

2014թ. փետրվար — «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր , Կրասնոդար, ՌԴ:

2013թ. սեպտեմբեր — Մարիա Բիեշուի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր , Քիշինև, Մոլդովա:

2013թ. ապրիլ — Դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում, ՀՀ նախագահի  երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր , Երևան, ՀՀ:

 

 

Գնումներ