Հովհաննես Այվազյան

Безымянный-1

2010 թ.-ի իր դեբյուտից հետո, Հովհաննես Այվազյանը հաճախակի ելույթներ է ունեցել այնպիսի տարբեր Օպերային թատրոններում և համերգային սրահներում, ինչպիսիք են` Տորոնտոյի Բելկանտո Օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնը, Մարինյան Թատրոնի համերգային սրահը, Թաթարական պետական օպերան Կազանում, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճը, Վիեննայի Մուզիկֆերայնը, Նովայա օպերա և Մեծ թատրոնը Մոսկվայում:

Պատանի հայ տենորը, որին հաճախակի անվանում են «իրական դրամատիկ տենորի հատկանիշների հավաքածու» և «հիասքանչ Դոն Կարլո», հաճախ ելույթ է ունենում մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, և պատիվ է ունեցել համագործակցելու այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են` Մարիա Գուլեգինան, Աննա Նետրեբկոն, Օլգա Բորոդինան, Լյուդմիլա Մոնաստիռսկայան, Եկատերինա Սեմենչուկը, Տատյանա Սերժանը և այլոք:

Վերջերս ունեցած նրա հաջողությունները ներառում են` Մոցարտի Ռեքվիեմը Վիեննայի Մուզիկֆերայնում, համերգ Ժնևի Վիկտորիա-Հոլլում, Կանիոյի, Տուրրիդուրի, Դոն Խոսեի, Ռադամեսի և Պինկերտոնի դերերգները Երևանի Օպերային թատրոնում, մի շարք գլխավոր դերեր Մարինյան թատրոնում, ներառյալ Դոն Կարլոյի, Մանրիկոյի և Կավարդոսսիի դերերգները: Լիոռ Շամբադալի ղեկավարությամբ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ մասնակցել է հյուրախաղերի, ինչի համար ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ:

Ապագա գործունեությունը ներառում է օպերաները ` «Տոսկա», «Տրուբադուր» և «Դոն Կարլոս» Մարինյան թատրոնում, ինչպես նաև մարտ ամսին նախատեսված Դոն Խոսեի դերերգի կատարումը «Կարմեն» օպերայից` Դուբլինի BGE թատրոնում Մոսկվայի պետական օպերայի հետ:

Գնումներ