Հովհաննես Այվազյանի ելույթը հռչակավոր Արենա Դի Վերոնայում

IMG_1688

Հովհաննես Այվազյանի ելույթը հռչակավոր Արենա Դի Վերոնայում

Ս.թ. օգոստոսի 3-27-ը Արենա դի Վերոնայում Ռադամեսի դերերգով առաջին անգամ հանդես է եկել Հայաստանի Օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Հովհաննես Այվազյանը (դիրիժոր՝ Անդրեա Բատիստոնի):

Եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին պատմող Վերդիի «Աիդա» օպերան (լիբրետոն՝ Անտոնիո Գիսլանցոնիի, ըստ Օգյուստ Մարիետի) հռչակավոր Արենա Դի Վերոնայի խաղացանկում ընդգրկված է դեռևս 1913 թվականից: Օպերայի առաջնախաղը կայացել է 1871-ին՝ Կահիրեում, իսկ Երևանի ազգային օպերային թատրոնում՝ 1941թ. (բեմադրող դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան, բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան): Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս օպերան ունեցել է մի քանի բեմադրություն, վերջինը 2010թ. իրականացրել է իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադին:

Գնումներ