Հոկտեմբերի 12-ին Վիլնյուսի Վայդիլոս թատրոնում կայացավ Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն

22528941_1580831128607124_6441548289873177029_o

Հոկտեմբերի 12-ին Վիլնյուսի Վայդիլոս թատրոնում կայացավ Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն:

Համերգի ընթացքում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց հայկական և լիտվական դասական երաժշտության ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Դալալյան, Չյուրլիոնիս, Դվարիոնիս): Իսկ հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ գալ համերգ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որը ղեկավարում էր ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Համերգի ընթացքում հնչեցին օպերային արիաներ՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային վոկալ մրցույթի հաղթողներ Ջուլիետա Ալեքսանյանի, Գագիկ Վարդանյանի, Ազամատ Ժելտիրգուզովի կատարմամբ:

Գնումներ